2 Chronicles 18
1 Յոսափատը էլ աւելի շատ հարստութիւն ու մեծ փառք ունեցաւ եւ խնամութիւն արեց Աքաաբի տան հետ։
2 Տարեվերջին նա գնաց Աքաաբի մօտ, Սամարիա, եւ Աքաաբը նրա ու նրա հետ եկած զօրքի համար շատ ոչխար ու զուարակ մորթեց եւ
3 Իսրայէլի արքայ Աքաաբն ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամոթ քաղաքի դէմ կը յարձակուե՞ս»։ Սա
4 Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Այսօր հարցնենք Տիրոջը»։
5 Իսրայէլի արքան հաւաքեց Իսրայէլի մարգարէներին՝ չորս հարիւր մարդ, եւ հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամոթ քաղաքը պատերազմի
6 Յոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարէ չկա՞յ, որ նրան էլ հարցնենք»։
7 Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Մի ուրիշ մարդ էլ կայ, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան,
8 Եւ Իսրայէլի արքան մի ներքինի կանչեց ու ասաց. «Շտապ այստե՛ղ բեր Յեմլայի որդի Միքիասին»։
9 Իսրայէլի արքան եւ Յուդայի երկրի Յոսափատ արքան, ամէն մէկը պատմուճանը հագած, նստել էին իրենց գահին։ Նրանք նստել էին
10 Քանանի որդի Սեդեկիասը, որ երկաթէ եղջիւրներ էր պատրաստել, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Սրանցով պիտի հարուածես
11 Բոլոր մարգարէները նոյնպէս մարգարէանում էին՝ ասելով. «Յարձակուի՛ր Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ, յաջողութիւն կ՚ունենաս,
12 Սուրհանդակը, որ գնացել էր Միքիասին կանչելու, խօսեց նրա հետ եւ ասաց. «Ահա մարգարէները միաբերան բարեգուշակ բաներ
13 Միքիասն ասաց. «Կենդանի է Տէրը. ինչ որ Աստուած ինձ ասի, այն էլ կ՚ասեմ»։
14 Նա եկաւ արքայի մօտ, եւ արքան նրան ասաց. «Միքիա՛ս, Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ յարձակուե՞մ, թէ՞ յետ կանգնեմ»։ Եւ նա
15 Ասաց նրան արքան. «Քանի անգամ եմ քեզ երդուել տուել, որ, Տիրոջ անունով, ճշմարտութիւնից բացի ինձ այլ բան չասես»։
16 Միքիասն ասաց. «Տեսայ, որ իսրայէլացիները ցրուած են լեռների վրայ հովիւ չունեցող ոչխարների պէս, եւ Տէրն ասաց. «Սրանք
17 Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի գուշակութիւն չի անի, այլ՝ չար»։
18 Իսկ Միքիասն ասաց. «Ճիշտ չէ։ Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը։ Ես տեսայ Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, եւ երկնքի բոլոր զօրքերը
19 Տէրն ասաց. «Ո՞վ կը խաբի Իսրայէլի արքայ Աքաաբին, որ վեր կենայ ու յարձակուի Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ»։ Մէկն այսպէս
20 Մի ոգի ելաւ ու կանգնելով Տիրոջ առջեւ՝ ասաց. «Ես կը խաբեմ նրան»։ Տէրն ասաց. «Ի՞նչպէս»։
21 Նա ասաց. «Ես կը գնամ ու սուտ ոգի կը լինեմ նրա բոլոր մարգարէների բերանում»։ Տէրն ասաց. «Դու կը խաբես նրան, դու կարող
22 Ահա Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանում, այդ պատճառով էլ Տէրը քեզ համար վատ բան է գուշակում»։
23 Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիասը մօտենալով Միքիասին՝ հարուածեց նրա ծնօտին ու ասաց. «Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին
24 Միքիասն ասաց. «Ահա դու կը տեսնես այն օրը, երբ պահասենեակից պահասենեակ կը մտնես, որ թաքնուես»։
25 Իսրայէլի արքան ասաց. «Բռնեցէ՛ք Միքիասին, յե՛տ տարէք քաղաքագլուխ Սեմերի ու արքայորդի իշխան Յովասի մօտ
26 եւ ասացէ՛ք. «Այսպէս է ասում արքան. սրան բա՛նտ դրէք, ու թող նա մի կտոր հացով ու մի կում ջրով սնուի, մինչեւ որ ես
27 Միքիասն ասաց. «Եթէ իրօք խաղաղութեամբ վերադառնաս, ուրեմն Տէրը ինձ հետ չի խօսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսեցէ՛ք»։
28 Իսրայէլի արքան ու Յուդայի երկրի արքայ Յոսափատը յարձակուեցին Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ։
29 Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Ծպտի՛ր ինձ, որ այդպէս մտնեմ պատերազմի մէջ, իսկ դու հագի՛ր իմ պատմուճանը»։ Իսրայէլի
30 Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր մօտ էին, ասաց. «Մի՛ կռուէք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց
31 Եւ երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Յոսափատին, ասացին. «Սա է Իսրայէլի արքան»։ Եւ շրջապատեցին նրան, որ կռուեն
32 Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան, որ նա Իսրայէլի արքան չէ, նրան հետապնդելուց դադարեցին։
33 Մի մարդ ամբողջ ուժով լարեց աղեղը եւ լանջապանակի միջով խոցեց Իսրայէլի արքայի թոքերը։ Նա ասաց իր ներքինուն. «Կառքը
34 Այդ օրը պատերազմը սաստկացաւ, եւ Իսրայէլի արքան մինչեւ երեկոյ մնաց իր մարտակառքի վրայ, ասորիների դիմաց եւ արեգակի